ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իրանն արդեն 12 միլիարդ դոլար Է ստացել

Իրանն արդեն 12 միլիարդ դոլար Է ստացել
22.07.2015 | 14:27

Թեհրանը 2013 թվականին Ժնևի ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո շուրջ 12 միլիարդ դոլար Է ստացել պատժամիջոցների մեղմացման շնորհիվ, հաղորդել Է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի կառավարության մամուլի քարտուղարին: Թեհրանը և վեցյակի արտաքին գործերի նախարարները 2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնևում հասել են նախնական համաձայնության, ըստ որի Իրանը կկրճատի աշխատանքները միջուկային ծրագրի շրջանակներում, միջազգային փորձագետներին կտրամադրի հնարավորություն ավելի հանգամանալից ստուգումների համար, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կթուլացվեն: «Ժնևում ժամանակավոր համաձայնության հասնելուց հետո Թեհրանը 22 ամսվա ընթացքում ստացել Է շուրջ 12 միլիարդ դոլար և ոսկու որոշ ակտիվներ»,- հուլիսի 21-ին հայտարարել Է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Մոհամեդ Բագեր Նոբախտը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել Է Իրանի «Ալ Ալամ» հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ վեցյակի հետ համաձայնագրի հաջող կատարման դեպքում Իրանը կունենա ավելի քան 100 միլիարդ դոլար ստանալու հնարավորություն սառեցված հաշիվներից:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ